Ադրբեջանը կրակ է բացել Կախակնի հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ


09:22 , 20 հունիս, 2023

Հունիսի 20-ին՝ ժամը 00:20-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Կախակնի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայաստանի ՊՆ-ից հայտնում են, որ հայկական կողմում տուժածներ չկան: