Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը․ ժամը 09։15-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է․ ՊԲ


09:56 , 20 հունիս, 2023

Հունիսի 19-ի ժամը 11:05-ից հունիսի 20-ի ժամը 07։55- ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու, Շուշիի և Մարտակերտի շրջանների ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք ։

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից, հայկական կողմը կորուստներ չունի։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

Հունիսի 20֊ի ժամը 09։15-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։