ՀՀ-ում ՌԴ դեսպանն արտգործնախարարությունում է


17:36 , 16 հունիս, 2023

Azatutyun.am-ը գրում է․

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն արտգործնախարարությունում է։

«Ազատության» թղթակիցն է ֆիքսել, թե ինչպես է դեսպանը մտնում արտգործնախարարության շենք։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հաստատել են։

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք դեսպանը կանչվել է արտգործնախարարություն Լաչինի միջանցքում տեղի ունեցող վերջին իրադարձություններով պայմանավորված, թե նախօրոք պլանավորված այց է, Կոպիրկինը չի պատասխանել։

Արտաքին քաղաքական գերատեսչությունը խոստացել է հանդիպման մասին ավելի ուշ տեղեկություն հաղորդել։