Խոշոր կարկուտ՝ Լոռիում, համայնքներից մեկում վնասվել է բերքի մոտ 90 տոկոսը


16:56 , 14 հունիս, 2023

Aravot.am-ը գրում է․

Լոռու մարզում նախօրեին տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել է Սպիտակ համայնքի Արեւաշող վարչական բնակավայրի բերքի մոտ 90 տոկոսը:

Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում հայտնեց Արեւաշողի վարչական ղեկավար Պերճ Պապիկյանը՝ նշելով, որ մոտ մեկ ժամ տեղացած կարկուտը հողին է հավասարեցրել տնամերձ հողատարածքները, պտուղ բանջարեղենն ու ցանքատարածությունները: Վարչական ղեկավարի խոսքով` ստեղծվել է հանձնաժողով, ներկայացվելու է մարզպետարան՝ հնարավոր փոխհատուցման ակնկալիքով: Կեսօրից հետո տեղացած կարկուտը ավելի շատ վնաս է պատճառել Սպիտակի տարածաշրջանի համայնքներին: