Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի 3 ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք․ ՊԲ


09:58 , 14 հունիս, 2023

Հունիսի 13-ին օրվա ընթացքում և երեկոյան ժամերին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային, արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։
Հայկական կողմը կորուստներ չունի։

Հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Հունիսի 14-ի ժամը 09։30-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։