Ադրբեջանի բնակչությունը 10 միլիոնից ավելի է. մարդահամարի տվյալներ


19:24 , 13 հունիս, 2023

Azatutyun.am-ը գրում է․

Ադրբեջանում անցկացված մարդահամարի արդյունքներով` երկրի բնակչությունը այս տարվա մայիսի 1-ի դրությամբ կազմել է 10 միլիոն 143 հազար 521:

Ազատության փոխանցմամբ, հայտնում են ադրբեջանական աղբյուրները։

Այդ երկրի պաշտոնական տվյալների համաձայն` բնակչության 54,6 տոկոսը քաղաքաբնակներ են, 45,4 տոկոսը՝ գյուղաբնակներ։ Հաղորդվում է նաև, որ Ադրբեջանի բնակչության մոտ 49,8 տոկոսը արական սեռի, 50,2 տոկոսը իգական սեռի ներկայացուցիչներ են։