Զաքիր Հասանովը հրահանգել է «ցանկացած պահի պատրաստ լինել սադրանքների կանխմանը»


17:12 , 10 հունիս, 2023

168.am-ը գրում է․

Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրահանգել է իր ենթականերին՝ «ցանկացած պահի պատրաստ լինել առանց հապաղման և վճռականորեն կանխել հակառակորդի հնարավոր սադրանքները»։

Այս մասին վերջինս հայտարարել է այսօր անցկացված խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել է Զինված ուժերի հրամանատարական կազմը, փոխանցում է «Թուրան» գործակալությունը։

Խորհրդակցությունը հրավիրվել էր ադրբեջանական բանակի ցամաքային ուժերի վերջին հրամանատարա-շտաբային զորավարժությունների արդյունքները ամփոփելու նպատակով։