Գլուխ եմ խոնարհում հերոսների մայրերի առաջ, այդ թվում` տիկին Գայանեի, բայց ամեն դեպք պետք է իրավական գնահատական ստանա․ Աշոտ Փաշինյան


12:13 , 9 հունիս, 2023

Tert.am-ը գրում է.

Մեր մոտեցումն այն է, որ յուրաքանչյուր դեպք պետք է իրավական համապատասխան գնահատական ստանա։ Այս մասին դատարանի բակում լրագրողներին հայտնեց վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը։

«Ինչ վերաբերում է հերոսի մայր արտահայտությանը, դրա մասին արդեն խոսել ենք, ոչ մեկ չի նսեմացնում դա, ու ևս մեկ անգամ ասում եմ, որ գլուխ եմ խոնարհում հերոսների մայրերի առաջ, այդ թվում՝ տիկին Գայանեի, բայց միևնույն ժամանակ օրենքը հավասար է բոլորի համար»,- ասաց նա։

Աշոտ Փաշինյանը նշեց, որ մշտապես տարբեր առիթներով շփվել է զոհվածների ծնողների հետ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: