«Մարդու վրա թքելն արդարացում չունի». Վարդգես Գասպարին պառկել է կառավարության շենքի դիմաց


11:59 , 8 հունիս, 2023

Հասարակական ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօր՝ հունիսի 8-ին, կրկին որպես բողոքի ակցիա պառկել է կառավարության շենքի մոտ։

Այս անգամ ակցիան ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դեմ էր, որը Երևանում թքել էր քաղաքացու վրա։

Նա ձեռքին ունի փոքր պաստառ, որի վրա գրված է. «Մարդու վրա թքելն արդարացում չունի»:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փողոցում թքել էր իրեն «դավաճան» անվանած անձի վրա: