Նիկոլն ինքն է իր քայլերով հրաժարվել եւ Արցախի անկախության գաղափարից,եւ Լաչինի միջանցքից,եւ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից


21:26 , 7 հունիս, 2023

Զատիկից հետո Նիկոլի ներկած
ձուն որեւէ մեկին պետք չէ։
Զավեշտալի է ,երբ Լաչինն Ադրբեջանին հանձնած ու Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչող նիկոլիստները խոսում են Լաչինի միջանցքից կամ անցակետից։
Այդ անցակետի տեղադրումը ձեր Նիկոլն է թույլ տվել իր հանցավոր քայլերով։
Բա որ Գորիս-Կապան 21 կմ ճանապարհն առանց դելիմիտագիա անելու թշմամուն էիք տալիս,ի՞նչ էիք մտածում։
Երբ Ռեկյավիկից մինչեւ Բրյուսել ու Մոսկվայից մինչեւ Քիշնեւ Ադրբեջանի 86.6 հազար քառ.կմ էիք ճանաչում,ինչու՞ Լաչինի միջանցքի մասին չէիք մտածում։
Նիկոլը ինքն է իր քայլերով հրաժարվել եւ Արցախի անկախության գաղափարից,եւ Լաչինի միջանցքից,եւ 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությունից։
Հիմա ու՞մ են պետք ձեր կոկորդիլիսյան արցունքները։