Նոր պատմական առավելագույն. թուրքական լիրան շարունակում է էժանանալ՝ մոտենալով մեկ դոլարը 23 լիրայի


13:50 , 7 հունիս, 2023

Դոլարի փոխարժեքը լիրայի հանդեպ չորեքշաբթի բարձրացել է մոտ 5,5 տոկոսով՝ մոտենալով 23 լիրայի, վկայում են աճուրդների տվյալները։

Թուրքական լիրայի հանդեպ դոլարի փոխարժեքը բարձրացել է 5,45 տոկոսով՝ մեկ դոլարը 22,7 216 լիրա, նախորդ աճուրդների ժամանակ 21,5 475 լիրա էր։ Աճուրդների սկզբից ցուցանիշը հասել է առավելագույն՝ 22,9 002 լիրայի, ինչը նոր պատմական առավելագույնն է։