Արցախի ուղղությամբ ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը


21:56 , 6 հունիս, 2023

Հունիսի 6-ին՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կենտրոնական ու արևմտյան ուղղություններում կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր։ Այս մասին հայտնել է Արցախի պաշտպանության բանակը։

«Հայկական կողմը կորուստներ չունի։

Խախտումների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է ՌԴ խաղաղապահ զորակազմին։
Ժամը 21:50-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է»,- ասված է հաղորդագրության մեջ։