Շոլցը հայտնել Է Պուտինի հետ կրկին հեռախոսազրույց անցկացնելու մտադրության մասին


00:13 , 7 հունիս, 2023

Armenpress.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մտադիր է կրկին հեռախոսազրույց անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով  Շոլցի RTL հեռուստաալիքին տված հարցազրույցը, որից հատվածներ է մեջբերում Reuters գործակալությունը:

Ավելի վաղ և՛ կանցլերը, և՛ նրա մամուլի ծառայության ներկայացուցիչներն ընդգծել էին, որ Մոսկվայի հետ երկկողմ շփումներն անհրաժեշտ են, և Բեռլինում ցանկանում են շարունակել դրանք:

Շոլցն ու Պուտինը վերջին անգամ հեռախոսազրույց են ունեցել 2022 թվականի դեկտեմբերի 2-ին: