Ուրարտուն ու Արարատը ոչ-ոքի խաղացին առաջնության վերջին խաղում


23:26 , 6 հունիս, 2023

Armsport.am-ը գրում է․

Fastex ՀՊԼ ընթացիկ առաջնության վերջին խաղում նորընծա չեմպիոն «Ուրարտուն» ոչ-ոքի խաղաց «Արարատի» հետ։

5րդ րոպեին Մայրովիչն առաջ մղեց տանտերերին։ Մինչև ընդմիջման գնալը Ռազմիկ Հակոբյանը հավասարեցրեց հաշիվը։ Խաղի մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ փոփոխություն չեղավ։

Այսպիսով, «Ուրարտուն» առաջնությունն ավարտեց 83 միավորով։ «Արարատը» 38 միավորով մնաց 6-րդ տեղում։