Կապան-Քաջարան ճանապարհի վրա իրականացվելու են քարափամնա աշխատանքներ


23:13 , 6 հունիս, 2023

Հունիսի 7-ին՝ ժամը 10:00-ից Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 12-13 կմ-ին՝ տեղանքի առավել վտանգավոր հատվածներում, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողների կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ներքին գործերի փրկարար ծառայությունը։