Սահմանազատման հանձնաժողովը անկլավների հարց չի քննարկել. փոխվարչապետի գրասենյակ


20:26 , 6 հունիս, 2023

Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովը անկլավների հարց չի քննարկել։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան` հայտնել են հանձնաժողովի համանախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Ավելի վաղ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ անկլավների հարցով պետք է զբաղվի սահմանազատման հարցերի հանձնաժողովը։