Մայիսին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մեծ մասը ՌԴ-ից է


19:53 , 6 հունիս, 2023

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2023 թվականի մայիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունները:

«176 հազար զբոսաշրջիկ 2023թ. մայիսին` լավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ (2019թ.` 146 հազար, 2022թ.` 116 հազար զբոսաշրջիկ)»,- նշված է կոմիտեի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Ըստ ներկայացրած տվյալների՝ 52 տոկոսը կազմում են Ռուսաստնից։ Երկրորդ տեղում Վրաստանի զբոսաշրջիկներին են՝ 12 տոկոս, իսկ Իրանից՝ 6 տոկոս։