Կախովսկայա հիդրոէլեկտրակայանը գնդակոծվել է և չդիմանալով ջրի ճնշմանը, փլուզվել


09:52 , 6 հունիս, 2023

ՀԷԿ-ի կործանումից հետո Կախովկայի ջրամբարում ջրի մակարդակը բարձրացել է 2,5 մետրով, տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները, հայտնել է Նոր Կախովկայի քաղաքապետ Վլադիմիր Լեոնտևը։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է Դնեպրի աջ ափից բնակիչների տարհանման մասին, քանի որ սպառնում է ջրհեղեղ։ Կախովսկայա հիդրոէլեկտրակայանը գործում է 1950-ական թվականներից։ Այն ապահովում է Դնեպրի հոսքի կարգավորումը չոր, հարավային շրջանների էլեկտրամատակարարման, ոռոգման և ջրամատակարարման և Խերսոնից Զապորոժիե նավարկության համար: Դրանից սկսվում է Հյուսիսային Ղրիմի ջրանցքը, որը թերակղզին ապահովում է Դնեպրի ջրով։