Կլիչկոյին կոչ են արել հրաժարվել քաղաքապետի և Կիևյան քաղաքային պետվարչության ղեկավարի պաշտոնները համատեղելուց


23:22 , 5 հունիս, 2023

Կիևի մի քանի շրջանների ղեկավարներ Վիտալի Կլիչկոյին կոչ են արել հրաժարվել քաղաքապետի և Կիևյան քաղաքային պետվարչության ղեկավարի պաշտոնները համատեղելուց։ Համապատասխան։ Այս մասին տեսաուղերձը հրապարակվել է Դեսնյանսկի շրջանի ղեկավար Դմիտրի Ռատնիկովի տելեգրամյան ալիքում։

Ուղերձում պաշտոնյաները նշել են, որ քաղաքապետը ապաստարնների վատ վիճակի պատասխանատվությունը դնում է իրենց վրա, ու պահանջել են «վերականգնել շրջանների ընտրված լիազորությունները»։

Երկուշաբթի ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կայքում երկու միջնորդություն էր գրանցվել՝ Կլիչկոյին պաշտոնանկ անելու պահանջով։