Վարդուհի Վարդանյանի թոռնուհու 1–ամյակի արարողությունն ու հայտնի հյուրերը


17:11 , 5 հունիս, 2023

Երեկ Ռուբեն Ավոյանը և Մերի Ղազարյանը տոնել են իրենց առաջնեկի՝ Վարդուհու 1–ամյակը, որին ներկա էին մի շարք հայտնիներ, որոնք նաև ելույթ են ունեցել ծննդյան արարողությանը։ 

Նշենք, որ զույգն առաջնեկին անվանակոչել է հենց երեխայի տատիկի՝ Վարդուհի Վարդանյանի անունով։

Արարողությունը կայացել է ընտանեկան և ընկերական միջավայրում, որին նաև ներկա էին երգչուհի Սոնա Ռուբենյանը և երգիչ Արամ MP3-ն։