Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորների հետ


18:53 , 2 հունիս, 2023

Նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 2-ին հանդիպել է Ազգային ժողովի պատգամավորների հետ:
Նախագահը ներկայացրել է Արցախի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական վերջին զարգացումները, անդրադարձել Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին, խոսել ստեղծված իրավիճակում գործադիր իշխանության քայլերի մասին:
Նախագահ Հարությունյանը պատասխանել է ներքին ու արտաքին հիմնախնդիրների վերաբերյալ պատգամավորների շուրջ երկու տասնյակ հարցերին: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն համատեղ անելիքների շուրջ:
[ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն]