Հուսով եմ՝ այսօրվա հանդիպումը հնարավորություն կլինի վերահաստատելու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը. Շառլ Միշել


14:46 , 1 հունիս, 2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա հանդիպումը շատ կարևոր է։ Այս մասին Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովի շրջանակում լրագրողներին ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը։

«Այսօր կարևոր հանդիպում կա: Մի քանի շաբաթ առաջ ես հնարավորություն ունեցա Բրյուսելում հանդիպել Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հետ։ Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել, և ես հույս ունեմ, որ այս հանդիպումը հնարավորություն կլինի վերահաստատելու երկու երկրների միջև հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը»,- ասել է նա։