Վարդենիսում մեր տանը հերթով ենք քնում, որովհետև չգիտենք գիշերը ինչ կլինի, ժողովրդավարական Հայաստանում մարդիկ այս կենսակերպով են ապրում․ Թագուհի Թովմասյան


15:12 , 31 մայիս, 2023

Tert.am-ը գրում է.

Անվտանգությունն ու ժողովրդավարությունը լրջագույն բախումներ են ունենում հայաստանյան պայմաններում։ 

Այս մասին «Ժողովրդավարության հայկական ֆորումի» ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը․

«Այս դահլիճում նստածներից քչերը կհասկանան, թե ինչ է նշանակում ապրել սահմանամերձ շրջաններում, ձգտել ժողովրդավարության։ Մենք Վարդենիսում մեր տանը հերթով ենք քնում,  որովհետև չգիտենք գիշերը ինչ կլինի։ Սա որպեսզի հասկանաք, թե ժողովրդավարական Հայաստանում մարդիկ ինչ կենսակերպով են ապրում, իսկ ես այնտեղ լինում եմ գրեթե բոլոր հանգստյան օրերին»,- ասաց պատգամավորը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: