Պոչետինոն՝ Չելսիի մարզիչ․ պաշտոնական


20:04 , 29 մայիս, 2023

Armsport.am-ը գրում է.

«Չելսին» հայտարարել է Մաուրիսիո Պոչետինոյին նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին։ Նա կփոխարինի Ֆրենկ Լեմպարդին։

Արգենտինացի մասնագետի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է երկու տարով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Պոչետինոն իր պարտականություններին կանցնի 2023 թվականի հուլիսի 1-ից։

51-ամյա արգենտինացու նախորդ ակումբը եղել է ՊՍԺ-ն, մինչ այդ Պոչետինոն հինգ տարի գլխավորել է «Տոտենհեմը», իսկ ավելի վաղ մարզել է «Էսպանյոլն» ու «Սաութհեմփթոնը»։

«Չելսին» 2022/23 մրցաշրջանն ավարտեց Պրեմիեր լիգայի 12-րդ տեղում։