Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին նախագահ վերընտրվելու կապակցությամբ
09:52 , 29 մայիս, 2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թվիթերյան էջով շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ։
«Շնորհավորանքներս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ։ Ակնկալում եմ շարունակել մեր երկրների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման ուղղությամբ համատեղ աշխատանքը»,- գրել է նա։