Դերասանուհի Ռոմելլա Սարգսյանը լկտիաբար խախտում է օրենքը ու արգելված գովազդով է զբաղվում. Ինչո՞ւ չեք պատժում նրան (Video)


20:49 , 20 մայիս, 2023

Դերասանուհի Ռոմելլա Սարգսյանն օրերս հրապարակել գովազդայի հոլովակ իր ինստագրամյան էջում, որտեղ գովազդում է էլեկտրոնայի սիգարետներ, որոնց գովազդն արգելված է Հայաստանում համաձայն 2020 մարտի 21-ից ուժի մեջ մտած ծխախոտի և ծխախոտային արտադրանքի գովազդի մասին օրենքում կատարված փոփոխությունների:
Հիշցեցնեմ, որ օրենքի 15-րդ հոդվածում ավելացվել է հետևյալ հատվածը՝
Արգելվում են ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ներառյալ` դրանց օգտագործման գովազդի բոլոր ձևերը: Իսկ համաձայն օրենքի՝ էլեկտորնային սիգարետները ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ են:

Արգելված գովազդների սիրահար Ռոմելլան այս անգամ ավելի առաջ է գնացել ու Ելենա Բորիսենկոյին է ներգրավել գովազդում: Հանրության կողմից սիրված երկու կին խոսում են, թե ինչ լավ բան է էլեկտրոնային սիգարետը: Բորիսենկոն անգամ ասում է, որ էլեկտորնային սիգարետի օգտագործումը ծխել չէ, այն պարզապես քաղցր է ու հաճույք է պատճառում: Բորիսենկոն անգամ սլոգան է մտածել, որ էլեկտորանյաին սիգարետը չարաճճիություն անելու ամենաքացր տարբերակն է: Իսկ Ռոմելլան դրանից հետո ասում է բրենդի անունը՝ Իգնայթ, հետո պատմում, որ կա նաև դրա առանց նիկոտինի ու նիկոտիով տարբերակը:

Հոլվակը հավանել է 11 հազար մարդ, իսկ դիտել 360,000 մարդ: Այսպիսով ողջ հասարակության աչքի առաջ օրենքը ոտնահարվում է, իսկ Ռոմելան կանխիկ տարբերակով՝ սևով գումար է ստանում:
Եթե նման ստահակ գովազդի դեմը չեք կարողանում առնեք, հետո չբողոքեք, որ մեր երկրում այսքան ծխող կա: