ԵԱՏՄ-ն` որպես ինքնիշխանության ամրապնդման մեխանիզմ. Սերգեյ Կոպիրկինի հոդվածը


21:12 , 19 մայիս, 2023
Armeniasputnik.am-ը գրում է․
Մայիսի 24-25-ին կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ընդառաջ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հոդված է գրել Sputnik Արմենիայի համար՝ գնահատելով հարթակի կարևորությունը հայկական տնտեսության համար և առհասարակ Եվրասիական ինտեգրման կարևորությունը՝ հաշվի առնելով համաշխարհային գործընթացները։
Այսօր մենք բոլորս ականատես ենք, թե ինչպես է աշխարհակարգն խորը վերափոխում անցնում՝ միաբևեռից վերածվելով բազմակենտրոնի։ Ռուսաստանը, ինչպես և շատ այլ պետություններ, հանդես է գալիս աշխարհակարգի օգտին, որը հիմնված կլինի ոչ թե թելադրանքի, այլ հավասարակշռության և ինքնիշխան պետությունների կողմից միմյանց շահերը փոխադարձ հաշվի առնելու վրա։ Օբյեկտիվ տեկտոնական փոփոխությունների ֆոնին մեծանում է տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների առաջանցիկ զարգացման նշանակությունը։
Շատ առումներով ձևավորվող իրականության արտացոլումը դարձավ Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության նորացված հայեցակարգը, որը հաստատվել է 2023 թվականի մարտի 31-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով։ Այս դոկտրինալ փաստաթղթում զգալի տեղ է հատկացվում Ռուսաստանի և Հայաստանի համար ընդհանուր ինտեգրացիոն միավորումների դերին, մասնավորապես՝ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ)։