Պաշտոնական․ Ալեքսանդր Գրիգորյանը գլխավորել է Կուբանը


16:12 , 17 մայիս, 2023

Armsport.am-ը գրում է․

Ալեքսանդր Գրիգորյանը պաշտոնապես նշանակվել է «Կուբանի» գլխավոր մարզիչ։ Կողմերը պայմանագիր են կնքել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, հայտնում է ակումբի կայքը։

Գրիգորյանը ժամանակին գլխավորել է «Լուչ-Էներգիան» և հաղթանակ տարել ՖԱԼ-ի գավաթում։

«Տամբովի» հետ նա նվաճել է ՌՊԼ-ի ուղեգիր, իսկ «Ալաշկերտի» հետ դարձել է Հայաստանի չեմպիոն: Կանանց ֆուտբոլում նա չորս անգամ դարձել է Ռուսաստանի չեմպիոն։

56-ամյա մասնագետի վերջին ակումբը եղել է ԲԿՄԱ-ի կանանց թիմը, որտեղից նա հեռացել է 2022 թվականի հոկտեմբերին։