Արցախի հանձման գործընթացը հնարավորինս արագացնելու և անխոչընդոտ դարձնելու համար, Արցախն ազատագրած հերոսների դեմ սկսեցին շինծու քրեական գործերի արշավ


19:55 , 11 մայիս, 2023

Արցախի հանձման գործընթացը հնարավորինս արագացնելու և անխոչընդոտ դարձնելու համար, Արցախն ազատագրած հերոսների դեմ սկսեցին շինծու քրեական գործերի արշավ:
Սրանք ամեն ինչ արեցին, որպեսզի հող ազատագրողները հայրենիքը պաշտպանելու խրամատի փոխարեն հայտնվեն դատարանի դահլիճում, որպեսզի իրենք կարողանան իրականացնել իրենց առաքելությունը, այն է` Արցախի հանձնումը, Արցախի հերոսների դեմ կեղծ քրեական գործերի տարափը:
Սերժ Սարգսյանի դեմ կեղծ ցուցմունքներն այսօր դատարանում բացահայտվեցին, բացահայտվեց նաև, որ ցուցմունքները եղել են ուղղորդված և բացահայտումների շնորհիվ այդ շինծու գործն այսօր վերջնականապես քանդվեց: