Երբ Շուշիում Կոմիտասի Անտունին էի երգում, չէի էլ պատկերացնի, որ 2 տարի անց կնայեմ տեսանյութն ու կսարսափեմ. էլի եմ երգելու Շուշիում, բայց այդ անգամ՝ հաղթանակի երգը (Video)


15:10 , 9 մայիս, 2023

Սիրված երգչուհի Սոնա Ռուբենյանը իր Ինստագրամի story բաժնում տեսանյութ է հրապարակել ու գրել.

«Երբ 2019 թվականի սեպտեմբերի 3-ին, Շուշիում, Ջդրդուզում կտրված ձայնով, քթիս տակ Կոմիտասի Անտունին էի երգում, երբեք, երբեք չէի պատկերացնի, որ ընդամենը 2 տարի հետո կնայեմ տեսագրությունն ու կսարսափեմ անտունիի ու սարերի քամում դառը զուգերգից...

Էլի եմ երգելու Շուշիում, բայց այդ անգամ՝ հաղթանակի երգը...»։