Մենք պետականություն ունենալ պետք է սովորենք՝ ամենօրյա պարտադիր դասի նման


20:43 , 6 մայիս, 2023

Վանա լիճն ու Սիփանա սարը։
Մենք պետականություն ունենալ պետք է սովորենք՝ ամենօրյա պարտադիր դասի նման։
Մենք արժանապատվության ու , որպես առաջին քրիստոնյա պետություն, աստվածային սիրո օրինակ պետք է դառնանք աշխարհի համար։
Մենք պետք է ցույց տանք, որ օկուպանտն ու ցեղասպանն, ի վերջո, պարտվում է հանուն արդարության ու իրական խաղաղության պայքարողին։
Մենք պետք է ցույց տանք, որ քաղաքական թերմացքները չեն մեր ճակատագրի տերը, այլ ինքներս մենք` մեր ազնիվ ու նվիրական պայքարով, մեր Հայրենիք ունենալու հզոր կամքով, մեր վաղվա օրը լուսավոր, ուժեղ, արդար կառուցելու մեծ ցանկությամբ։
Դժվար է, բայց անելու ենք...
Զինվեք կամքով և վճռականությամբ...
Возможно, это изображение гора и озеро