19:43 , 2 մայիս, 2023
Ազատ տնտեսական գոտիների համաշխարհային կազմակերպության տարեկան համաժողովի շրջանակներում մասնակցել եմ նաև պանելային քննարկման, որի ընթացքում խոսել եմ Հայաստանում գործող ազատ տնտեսական գոտիների հնարավորությունների և գործարար միջավայրի համար ստեղծված բարենպաստ պայմանների վերաբերյալ։
Մասնակիցներին ներկայացրել եմ նաև Շիրակի մարզում «չոր նավահանգիստ» ստեղծելու նախագիծը և շեշտել, որ արդյունաբերական այս պարկի ստեղծմամբ Գյումրիում կկենտրոնանան խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ։
Խոսել եմ տնտեսական մի շարք այլ հարցերի շուրջ ևս։