Հակարի գետի մոտ տեղադրված ադրբեջանական անցակետով արցախցիների ստուգումը ֆիքսող տեսանյութով ադրբեջանը ևս մեկ անգամ ցուցադրում է իր «ձեռքբերումները» նիկոլ-ալիև-արայիկ գործարքում


23:26 , 1 մայիս, 2023

Հակարի գետի մոտ տեղադրված ադրբեջանական անցակետով արցախցիների ստուգումը ֆիքսող տեսանյութով ադրբեջանը ևս մեկ անգամ ցուցադրում է իր «ձեռքբերումները» նիկոլ-ալիև-արայիկ գործարքում։
Որի բուն նպատակը արևմոտյան պայմանագրի տարբերակին, որով Արցախը ճանաչվելու է ադրբեջանի կազմում, Հայաստանի և Արցախի իշխանությունների համաձայնության, ավելին` շտապողականության ցուցադրումն է։ Սա բրյուսելավաշինգթոնյան միջնորդությամբ և մոդերատորությամբ «խաղաղության» գործարքի անոնսն է։
«Խաղաղություն» որն իրականում անվտանգային անհաղթահարելի կոլապսի է հանգեցնելու ոչ միայն Արցախն, այլև Հայաստանն ու Հարավային Կովկասն ամբողջությամբ։