Զբաղվում եմ երաժշտությամբ, բայց առաջին տեղում ֆուտբոլն է. Լեաու


16:56 , 29 ապրիլ, 2023

Armsport.am-ը գրում է․

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն պատմել է, որ զբաղվում է երաժշտությամբ, սակայն ֆուտբոլը դեռ առաջին տեղում է։

«Տանը փոքրիկ ստուդիա ստեղծեցի և գնեցի նախնական սարքավորումները՝ խոսափող, ականջակալներ։ Սովորեցի համատեղել երաժշտությունը, միքսեր պատրաստել: Ինձ դա դուր է գալիս, բայց ֆուտբոլն, իհարկե, ավելի կարևոր է»,- Լեաուի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը։

Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա կիսապաշտպանը Ա Սերիայում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: