Արամ Նիկոլյանի մուտքը պետական կառույցներ արգելվել է․ ՀԺ


21:14 , 20 ապրիլ, 2023

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ Ադրբեջանի դրոշն այրելու և միջազգային հարթակներում Հայաստանի համար խնդիրներ ստեղծելու հաջորդ իսկ օրվանից Արամ Նիկոլյանի մուտքը պետական կառույցներ արգելվել է։

Կայքի տեղեկություններով՝ նա չի կարողանում մուտք գործել Հանրային հեռուստաընկերության տարածք և ոստիկանության կողմից վերահսկվող մյուս պետական կառույցներ։