Անգլիական 3 ակումբներ հետաքրքրվում են Բավարիայի կիսապաշտպանի ծառայություններով


19:16 , 17 ապրիլ, 2023

Armsport.am-ը գրում է.

«Բավարիայի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերխը հայտնվել է անգլիական ակումբների ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտնում է Santi Auna-ն։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում են «Արսենալը», «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»։

20-ամյա կիսապաշտպանը ծրագրում է մոտ ապագայում որոշում կկայացնի իր ապագայի վերաբերյալ։ Նա ցանկանում է ավելի շատ խաղային պրակտիկա ստանալ:

Գրավենբերխը «Բավարիա» է տեղափոխվել անցած ամռանը՝ «Այաքսից»: Նա ակումբի կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։