Կա հայեցակարգ՝ ստեղծել Երևանի մունիցիպալ ոստիկանություն. Տիգրան Ավինյան


12:02 , 17 ապրիլ, 2023

Մենք ունենք մունիցիպալ ոստիկանության ստեղծման հայեցակարգ ի շարունակություն պարեկային ծառայության ռեֆորմների: Այս մասին Երևանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մեր միջազգային գործընկերների հետ էլ քննարկումներ ունենք»,- ասաց նա և հանձրարարեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Շավարշ Գրիգորյանին ստանձնել այդ բարեփոխման իրականացման պատասխանատվությունը և երկու ամսվա ընթացքում զեկուցել արդյունքների մասին։