Դավթյանը՝ Թուրքիայում Հայաստանի օրհներգը հնչեցնելու մասին


11:51 , 17 ապրիլ, 2023

Hraparak.am-ը գրում է․

Թուրքիայի Անթալիա քաղաքից հայրենիք է վերադարձել սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականը։ «Զվարթնոց» օդանավակայանում նրանց դիմավորում են զուռնա-դհոլով։ Հիշեցնենք, որ Արթուր Դավթյանը փառահեղ հաղթանակ տարավ Եվրոպայի առաջնությունում:

Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը փայլուն ցատկերով Անթալիայում հռցաչվեց Եվրոպայի չեմպիոն: Նրա պատվին հնչեց Հայաստանի օրհներգը եւ բարձրացավ դրոշը: 

«Եթե անկեղծ, ապա այո, մի քիչ դժվար էր, որ Թուրքիայում էինք գտնվում։ Ոչ մի խնդիր չի եղել, մեզ շատ ջերմ ու լավ ընդունել են, բայց մի պուճուր այն զգացողությունը կար, որ ամեն դեպքում Թուրքիայում ես։ Շատ ուրախ եմ, որ կարողացել եմ մեր դրոշը բարձրացնել, հիմնը հնչեցնել»,- լրագրողների հետ զրույցում քիչ առաջ ասաց Արթուր Դավթյանը։

«Կարևորն այն է, որ կարողացա դա անել, հնչեցրի հիմնը։ Իրականում այնքան էլ կարևոր չէ, թե դա որտեղ է տեղի ունենում, կարևորն այն է, որ կարողանանք դա անել, թող դա անենք ամբողջ Եվրոպայում։ Շատ կարևոր եմ համարում, որ կարողացա կատարել այն, ինչ պարապմունքերի ժամանակ ինձ մոտ ստացվում էր»,- հավելեց նա։