Արթուր Դավթյանը բրոնզե մեդալ նվաճեց նժույգ թափեր վարժությունում


19:44 , 15 ապրիլ, 2023

Armsport.am-ը գրում է.

Սպորտային մարմնամարզության Եվրոպայի մեծահասակների առաջնության եզրափակիչ փուլում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը զբաղեցրել է երրորդ հորիզոնականը նժույգ թափեր վարժությունում։ 

Մեր մարզիկը վաստակել է 14,266 միավոր։

 
Առաջին տեզը զբաղեցրել է իռլանդացի Ռիս Մաքլենագանը, երկրորդ տեղը՝ բելգիացի Մաքսիմ Ժենտյեսը։
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության բազմամարտի վարժությունում Արթուր Դավթյանը չորրորդ տեղն էր զբաղեցրել։