Ադրբեջանցի մարզիկները հեռացել են Հայաստանից. Կարեն Գիլոյան


14:56 , 15 ապրիլ, 2023

Armeniasputnik.am-ը գրում է․

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը մասնակցելու եկած ադրբեջանցի մարզիկները հեռացել են Հայաստանից։

Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան՝ վկայակոչելով ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանին։

«Ադրբեջանցի մարզիկներն արդեն հատել են ՀՀ սահմանը»,–ասել է Գիլոյանը։

Հիշեցնենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ընթացքում տեղ է ունեցել դրոշների շքերթը։ Երրորդ երկիրը հայտարարվել է Ադրբեջանը: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ-լեցուն տրիբունաները սուլել են, երբ դահլիճ է բերվել Ադրբեջանի դրոշը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: