Շատ մեծ հավանականությամբ Հայաստանը 2024 թվականի աշնանը կընդունի ծանրամարտի աշխարհի առաջնությունը


22:18 , 13 ապրիլ, 2023

Լավ լուր ասեմ:

Շատ մեծ հավանականությամբ Հայաստանը 2024 թվականի աշնանը կընդունի Ծանրամարտի աշխարհի առաջնությունը: Դա մենք չենք ասում, ասում են միջազգային գործընկերները:

Ինչի՞ արդյունք է: Եվրոպայի առաջնությանը լավ նախապատրաստվելու, Հայաստանը որպես մարզական, քաղաքակիրթ երկիր դիրքավորվելու, որը պատրաստ է վստահելի գործընկեր լինել միջազգային կառույցների համար:

Դե, իսկ վաղը...

Իսկ այդ մասին՝ վաղը 20։30 Համալիրի դահլիճում կամ հեռուստաեթերում: