Tert.am Life-ը գրում է.
Երեկ Ա-թիվի հեռուստաընկերության եթերում կայացել է «Hotel Grand» 10 մասից բաղկացած ֆիլմի պրեմիերան, որի պրոդյուսերական աշխատանքով զբաղվում են Իննա Խոջամիրյանը և Գոշ Հակոբյանը:
Նախագծի գլխավոր դերակատարներն են Մարիամ Ալեքսանյանը, Հակոբ Տեր-Վարդանյանը և Միկա Ղափլանյանը:
Չնայած նախագիծը նոր է եթեր հեռարձակվել Մարիամի և Հակոբի համատեղ հոլովակներն ու լուսանկարները հասցրել են ողողել համացանցն, իսկ առաջին հոլովակն ինստագրամյան իր էջում հրապարակել էր Մարիամը:
Tert.am Life-ը զրուցել է դերասանների հետ, որոնք մեկնաբանել են իրենց հարաբերությունները:
«Առհասարակ իմ էջում սիրում եմ հրապարակել հոլովակներ նկարահանման ընթացքից և այս մեկն էլ բացառություն չէր: Հրապարակումից անմիջապես հետո բազմաթիվ շնորհավորական նամակներ եմ ստացել նոր հարաբերությունների առթիվ, բայց ամեն բան այդպես չէ: Իրականում սրտեղել էի, որ այդ հարցով պետք է մի փոքր հիասթափեցնեմ, բայց հրապարակվել են նկարահանումներից կադրեր, իսկ ինչպես պարզ դարձավ այս նախագծում ես և Հակոբը մարմնավորում ենք սիրահար զույգի: Ուզում եմ նշել, որ մեր եթերային զույգը համարում եմ ստացված»,- ասաց Մարիամ Ալեքսանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։