Վիրավորվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար Արմեն Գյոզալյանը. armtimes.com


18:10 , 11 ապրիլ, 2023
Տեղ գյուղի սահմանամերձ տարածքում ադրբեջանական կողմի հերթական սադրանքի հետևանքով սկսված փոխհրաձգության ժամանակ հայկական կողմից վիրավորների թվում է նաև Հատուկ բանակային կորպուսի հարմանատար Արմեն Գյոզալյանը, որին այս պահին վիրահատում են։ Այս մասին գրում «Հայկական ժամանակ»-ը՝ հղոմ անելով իր աղբյուրներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: