Փաշինյանի ուղղությամբ անձրևանոցը նետած կինը չի զղջում իր արարքի համար, չի պատրաստվում ներողություն խնդրել. aravot.am


13:13 , 11 ապրիլ, 2023

Aravot.am-ը գրում է․

Երեկ Վայոց Ձորի մարզում վարչապետի ուղղությամբ անձրևանոցը նետած կինը չի զղջում իր արարքի համար ու չի պատրաստվում ներողություն խնդրել: Այս մասին ասաց նրա ամուսինը՝ Սուրեն Զաքարյանը:

«Սիրտը նեղված է եղել, ջղայնացած, երեք տարին քիչ չէ, էս վերջին օգոստոսին ենք դուրս եկել, սիրտը տրաքեց, էլի: Ես խոսել եմ վարչապետի հետ, ինչ պետք էր, ասել եմ, բայց ոչ մի բան ցույց չտվեցի, ինձ զսպեցի։ Իսկ կնոջս թույլ չտվեցին, որ գա խոսի, որովհետեւ գիտեին՝ էմոցիոնալ է»,- պատմեց Զաքարյանը:

Նրա խոսքով՝ այս փուլում միջադեպի վերաբերյալ ո՛չ ինքը, ո՛չ իր կինը չեն խոսելու՝ պաշտպանական մարտավարությունից ելնելով. «Փաստաբանն ասել է՝ ոչ մի հարցազրույց մի տվեք, քանի դեռ քննություն է ընթանում»: