ԵԱ. Հայտնի է ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմը


22:16 , 10 ապրիլ, 2023

Armsport.am-ը գրում է.

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը հայտարարել է ապրիլի 17-23-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայանալիք Եվրոպայի առաջնությանը մասնակցող կազմը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայաստանը Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն (57 կգ) Մանվել Խնձրցյանը, (61 կգ) Արսեն Հարությունյանը, (65 կգ) Վազգեն Թևանյանը, (70 կգ) Արման Անդրեասյանը, (74 կգ) Հրայր Ալիխանյանը, (79 կգ) Արման Ավագյանը, (86) կգ Մուշեղ Մկրտչյանը և (97կգ) Սերգեյ Սարգսյանը: Պայքարն առաջինը սկսում են ազատ ոճայինները: