Չելսին դիտարկում է 7 մասնագետի թեկնածություն՝ գլխավոր մարզչի պաշտոնի համար


23:26 , 4 ապրիլ, 2023

Armsport.am-ը գրում է.

Միջազգային մամուլում շարունակվում է քննարկվել «Չելսիի»՝ նոր գլխավոր մարզիչ փնտրելու հարցը։

Թափուր պաշտոնի ֆավորիտներն են Յուլիան Նագելսմանն ու Լուիս Էնրիկեն, որոնց հետ լոնդոնցիներն արդեն կապ են հաստատել։

Նաև առաջիկա 48 ժամվա ընթացքում «արիստոկրատները» ցանկանում են կապ հաստատել Մաուրիսիո Պոչետինոյի, Օլիվեր Գլասների, Լուչիանո Սպալետիի և Ռուբեն Ամորիմի հետ, հայտնում է The Telegraph-ը։

Նշվում է, որ «Չելսին» նաև քննարկել է Կարլո Անչելոտիին հրավիրելու հնարավորությունը, սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք նա կհամարվի այս պաշտոնի հիմնական թեկնածու։ Իտալացին, ով այժմ մարզում է Մադրիդի «Ռեալը», հնարավոր է առաջիկայում գլխավորի Բրազիլիայի հավաքականը: