Թուրքիայում 2 անգամ հնչեց Հայաստանի հիմնը և բարձրացվեց հայոց եռագույնը Համլետ Մանուկյանի պատվին


21:51 , 1 ապրիլ, 2023

Sport.news.am-ը գրում է.

Համլետ Մանուկյանի պատվին Թուրքիայում 2 անգամ հնչեց Հայաստանի հիմնը եւ բարձրացվեց Հայաստանի դրոշը: Անթալիայում անցկացվող սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում 15-ամյա Համլետ Մանուկյանը պարգեւատրվեց երկու ոսկե մեդալով, հայտնում է sport.news.am-ը:

Առաջին ոսկե մեդալով հայ մարմնամարզիկը պարգեւատրվեց նժույգ թափեր վարժության համար, երկրորդով՝ օղակների վարժությունում տարած հաղթանակի համար: