Նարկոտիկների ՔՊ-ական առաքիչը, հասկանալով, որ չի կարողանում կոծկել դավաճանությունը, թիրախավորել է լրագրողին


18:58 , 1 ապրիլ, 2023

Նարկոտիկների ՔՊ-ական առաքիչը, հասկանալով, որ չի կարողանում կոծկել դավաճանությունը, թիրախավորել է լրագրողին

Արձաքանքելով թուրքերի՝ սահմանին ունեցած առաջխաղացմանն ու այդ կապակցութամբ իշխանությունների դրսևորած վարքագծին առնչվող հարցին՝ «պատվախնդիր» ՔՊ-ական Հովհաննիսյան Արթուրը, ձայնի մուննաթային տոնով վրա է տվել հարցադրում կատարած լրագրողին.«Խնդրում եմ ձեզ՝սենց սադրիչ բնույթի հարցեր չտաք: Ի՞նչ է նշանակում՝ Ադրբեջանն առաջ ա էկել, դուք, որպես իշխանություն, էսքան լավ ձեզ պաշտպանում եք, գնաց… էս ի՞նչ հարց եք դու հիմա տալիս: Հայաստանի Հանրապետության իշխանությունները, Պաշտպանության նախարարությունն ամեն ինչ անում է՝ Հայաստանի սուվերեն տարածխքներն անձեռնմխելի պահելու համար: Արտաքին գործերի նախարարությունն ամեն ինչ անում է՝ մեր շահերը միջազգային հարթակներում առաջ մղելու համար: Վարչապետը, այդ թվում, ամեն ինչ անում է էս ամեն ինչը համակարգելու և մեր պետական շահն առաջ տանելու համար,Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար: Իսկ ի՞նչ եք անում դուք, հենց դուք ու ձեր լրատվամիջոցը»:

Այն, որ լրագրողի հարցը նախկին լրագրողին հանել է հունից, խոսում է այն մասին, որ հարցը ոչ միայն տեղին է հնչել, այլև դրան ի պատասխան հնչած լոլոները խիստ անհամոզիչ են թվացել անգամ դրա հեղինակին: Նարկոտիկի առաքիչ ՔՊ-ականն ակնհայտորեն իրականությունը շարադրել է հակառակից. ոչինչ էլ Հայաստանի իշխանությունները չեն անում՝ ո՛չ ՀՀ սահմանների պաշտպանության, ո՛չ միջազգային արենայում ՀՀ շահերի սպասարկման, ո՛չ էլ այդ ամենի ճիշտ հա,ակագման ուղղությամբ, քանի որ եթե անեին, ապա երկիրն այսօր այս վճակում չէր լինի, Սյունիքը ազիկների համար «պռագուլկեքի» վայր չեր դառնա, բանակն էլ նորմալ պաշտպանության նախարար կունենար՝ ոչ ի դեմս Սուրիկի:

Բայց ամենացինիկը ստացվել է լրագրողին ուղղված ՔՊ-ականի մուննաթը՝ դուք ի՞նչ եք անում: Բա Նիկոլդ ի՞նչ էր անում տասնամյակներ շարունակ, կամ հենց դու՝ նախորդ կյանքումդ, Արթո՛ւր, «մո՞ւկ էիք տշում», թե՞ սրան-նրան կպած գործ էիք տալիս, որ հասնեք էս օրվան: Հասաք, և՞…

Լրագորղներին կամ ԶԼՄ-ներին հարվածելը ՔՊ-ական իշխանության գենոմում է կոդավորված: Հասկանալով, որ չեն կարողանում ամբողջությամբ կոծկել իրենց դավաճանությունը՝ թիրախավորում են ԶԼՄ-ներին ու լրագրությունը՝ կարծելով, թե նման կերպ կարող են լռեցնել ժողովրդի աղաղակը: Չի՛ ստացվի…