Նորաբաց գյուղում արագիլն արգելափակվել է էլեկտրական լարերի մեջ


19:49 , 1 ապրիլ, 2023

Ապրիլի 1-ին՝ ժամը 08:51-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորաբաց գյուղի 3-րդ փողոցում արագիլն արգելափակվել է էլեկտրական լարերի մեջ․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և հանձնել կենդանիների վերականգնողական կենտրոն։