Ինչպես է Սիրուշոյի որդին`Ռոբերտը, հոտնկայս ծափահարում պապիկին (Video)


23:11 , 31 մարտ, 2023

Starnews.am-ը գրում է.

Երեկ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում կայացել է «Չաո» ներկայացման առաջնախաղը: Ներկայացումը կյանքի պատմություն է, որն ունի իրառաձնահատկությունները, դժվարությունները, լուծումները: Պատմության առանցքը սերն է:

ՀՀ Վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանը ներկայացնում է այն նոր բեմադրություն`երիտասարդ դերասանների մասնակցությամբ: Ներկայացումը բավականին սիրվել  հանդիսատեսի կողմից:

Այսօր ներկայացումը դիտելու են գնացել Հրաչյա Հարությունյանի կինը` Սյուզան Մարգարյանը, դուստրը` Սիրուշոն, ինչպես նաև թոռնիկը` Ռոբերտը:

Սիրուշոն հրապարակել է որդու մասնակցությամբ տեսանյութ, որտեղ նա ծափահարություններով ողջունում է դերասաններին և իհարկե պապիկին:

«Ամենաերիտասարդ հանդիսատեսը»,- տեսանյութին կից գրել է Սիրուշոն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։